Նորություններ

Ողբերգական դեպք Երևանում. ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քնական բաժնի ավագ քննիչ Վազգեն վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած հանկարծամահության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ՝ ավտոմեքենայում, տղամարդու դի կա։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արամյանի և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Վ. Վարդանյանի գխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի մոտ՝ Volkswagen մակնիշի 01 VV 080 համարանիշի ավտոմեքենայի սրահում, ղեկի մոտ, հայտնաբերել են Էդգար Տ.-ի դին։ Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 shamshyan.com

Back to top button
Close