Նորություններ

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահին և ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կոմիտեի հետ սերտ համագործակցելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի մինի-ֆուտբոլի հավաքականին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին և ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին:

«ԱՊՀ մասնակից պետությունների քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում ՀՀ Քննչական կոմիտեի հաղթանակը ապահովել եք նաև դուք՝ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով, ինչի համար շնորհակալ եմ ձեզ: Մեր համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ հետագայում ևս հաղթանակներ գրանցելու համար»,-ասաց ՔԿ նախագահը:

Կարևորելով առողջ ապրելակերպի զարգացումը՝ ՔԿ նախագահը հատուկ շեշտեց, որ Կոմիտեի ծառայողները աշխատանքային պարտականություններին զուգահեռ պետք է հետևեն ֆիզիկական պատրաստվածությանը:

Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ հաջորդ տարի ԱՊՀ մասնակից պետությունների ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա Հայասանում:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Back to top button
Close