Նորություններ

Դատավորը պահանջում է դատավորների միությունից սատարել Դավիթ Գրիգորյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Դատավորների միությունից պահանջում է հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտող հայտարարությամբ:

«Ֆեյսբուքի» իր էջում դատավոր Զարուհի Նախշքարյանը գրել է.« 1.Պահանջում եմ գումարել ՀՀ դատավորների միության խորհրդի նիստ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու նպատակով։
2.Պահանջում եմ 16.08.2019 դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը լրացնել ևս մեկ կետով. քննարկել դատական իշխանության անկախությանը միջամտության անթույլատրելիությունը և կանխարգելումը։ ԲԴԽ-ի որպես դրա երաշխավորի անգործությունը և այն հաղթահարելու ուղիները»։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է  ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ՝ պաշտոնական կեղծիք: Դատավորը մեղադրանքը չի ընդունում և հայտնում է, որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ:

Back to top button
Close