Նորություններ

Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմաններում ինչ-որ ծես են արել. օգտատերերը զայրացած են

Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութ են տարածում, որտեղ երեւում է, որ Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմաններում ինչ-որ ծես են արել: Թե ինչ ծիսակատարություն է, մանրամասներ չկան, օգտատերերը բողոքում են, որ պղծել են գերեզմանները:

Օրեր առաջ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն էր ահազանգել նման ծեսի մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նուբարաշենի գերեզմանատանը սատանայապաշտական ծեսեր են իրականացրել՝ ընդգծելով, որ իր ահազանգից մեկ շաբաթ առաջ ծեսը կրկին կատարվել էր։

Back to top button
Close