Նորություններ

Հուրգադա-Երևան չեղարկված թռիչքի դեպքով հարուցվել է քրեական գործ. Օսիպյան

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձավ նախորդ շաբաթ Հուրգադա-Երևան թռիչքի հետ կապված խնդիրներին։ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ թռիչքներն իրականացվել են «Տարոն Ավիա» ավիաընկերության օդանավերի միջոցով։ Եւ որ պետությունը հրատապ քայլեր է ձեռնարկել ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար:

Ըստ Ավինյանի, նույնքան կարեւոր է ստեղծված իրավիճակի պատասխանատուներին հայտնաբերելն ու  պատասխանատվության ենթարկելը։

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ  Հուրգադա-Երևան չեղարկված թռիչքի դեպքով  հարուցվել է քրեական գործ։ Վերջինս հայտարարեց, որ ահազանգից հետո տուրիստական գրասենյակ են մեկնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները: Եւ որ ոստիկանությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում,ահազանգի հետքերով»:

 

 

Back to top button
Close