Նորություններ

Ներքին գործերի նախարարը հրամայել է պապայիս ծեծել, վկա ունենք․ Մուշեղ Սաղաթելյանի որդի

Հունիսի վերջին ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս.Սաֆարյանի և Վ.Գրիգորյանի բողոքը՝ մասնակիորեն), և բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ArmDaily.am-ին Սաղաթելյանի որդին՝ Սևադան հայտնեց, որ դատական առաջին նիստը նշանակված է օգոստոսի 5-ին։

«Ես մտածում եմ, որ սխալ ցուցմունք տվածները՝ դատավորը, դատախազը պետք է արժանի պատիժը ստանան, պատասխան տան օրենքի առաջ, եթե դատարանը չպատժի, մենք մեր ձևով դա կանենք»,- մեզ փոխանցեց Սաղաթելյանի որդին։

Նա նշեց նաև, որ լիահույս է, որ դատարանը արդար կլինի, այլապես․ «Ես կորցնելու բան չունեմ, մեզ հասցրած տանջանքների ու ապրումների համար պետք է վճարեն բոլորը։ Կոնկրետ նախկին ՆԳՆ նախարար Հայկ Հարությունյանը հրաման է տվել, որ 2008-ին պապայիս բռնեն ծեծեն, մենք վկա ունենք»,-եզրափակեց Սևադա Սաղաթելյանի որդին։

armdaily.am

Back to top button
Close