Նորություններ

Աֆրինում գտնված պատմական հուշարձաններն ապօրինի ճանապարհով ուղարկվում են Թուրքիա

Թուրքիայի հովանու ներքո գտնվող զինյալները շարունակում են թալանը Սիրիայի Աֆրին նահանգում, որն այժմ գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ։ Այդ մասին հաղորդում է քրդական ANF լրատվամիջոցը։

Քրդական աղբյուրը հաղորդում է, որ Աֆրինի Շերավա շրջանում, թուրքական ուժերը տարածք են բերել հատուկ տեխնիկա, որպեսզի  պեղումներ սկսեն տեղի Բիրջ Էվդալո անվամբ գյուղում, որտեղ  կան բազմաթիվ պատմական հուշարձաններ, դեռևս  Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից։

Ըստ տեղեկության զինյալները պեղված հնագույն գտածոները արդեն ուղարկել են Թուրքիա։

Նման դեպքեր Աֆրինում եղել են նաև ավելի վաղ։ Մասնավորապես պեղումներ են իրականացվել Աֆրին մի շարք այլ վայրերում, իսկ գտածոները, ինչպես և այս պարագայում ուղարկվել են Թուրքիա։

ermenihaber.am

Ավելին
Back to top button