ՆորություններՍպորտ

Լիլի նախագահը հաստատել է. Պեպեն տեղափոխվում է Արսենալ

«Լիլի» նախագահ Ժերար Լոպեսը հաստատել է թիմի կիսապաշտպան Նիկոլա Պեպեի՝ «Արսենալ» առաջիկա տեղափոխության մասին լուրերը:

«Նիկոլան որոշումն ինքնուրույն է կայացրել: Կարծում եմ՝ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 24 ժամվա մեջ: Արժեքը ֆիքսված է՝ 90 միլիոն եվրո: Եթե մենք մի փոքր էլ ձգձգեինք բանակցությունները, ապա 5 կամ 6 նմանատիպ առաջարկ կստանայինք:

Նիկոյի ու նրա գործակալի հետ զրույցից հետո մենք կենտրոնացանք հստակ ակումբների վրա. Երկու նախագիծ, որոնք հետաքրքիր էին խաղացողին», — Լոպեսի խոսքերն է մեջբերել Get French Football News-ը՝ հղում անելով RMC-ին:

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 41 խաղ է անցկացրել «Լիլի» կազմում՝ դառնալով 23 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ:

armsport.am

Ավելին
Back to top button
Close