Նորություններ

Հալեպում բնակելի թաղամասի գնդակոծության հետևանքով երեխա է մահացել

Գրոհայինները կրակ են բացել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով երեխա է մահացել, երկու խաղաղ բնակիչ էլ վնասվածք է ստացել:

Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցին, ահաբեկիչների գնդակոծությանն է ենթարկվել Զեբդիա թաղամասը: Հալեպի ծայրամասերում գործող գրոհայինները պարբերաբար քաոսային կրակահերթեր են բացում քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում:

Սիրիական բանական, իր հերթին, ի պատասխան հարձակումների՝ ոչնչացնում է ահաբեկիչների կրակակետերը:

Ավելին
Back to top button