ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ցանկացած ուժ, որն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կկազմի, դատապարտված է լինելու քաղաքական մահվան». պատգամավոր

«Որպես քաղաքական մեծամասնություն ունեցող թիմի ներկայացուցիչ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հավակնությունները ես գնահատում եմ իրականության հետ որևէ կապ չունեցող երևույթ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

«Ցանկացած ուժ, որն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կկազմի, դատապարտված է լինելու քաղաքական մահվան, որովհետև կա հանրային շատ լայն կոնսենսուս այդ մարդու շուրջ, և ինձ թվում է՝ միայն պիցցաների և որոշակի այլ դիվիդենտների պարագայում  է հնարավոր որոշ մարդկանց բերել»,- նշեց Սոս Ավետիսյանը:

Պատգամավորի խոսքերով՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը չի ընկալում իրականությունը և ամեն օր կորցնում է իր զգոնությունը:

Ավելին
Back to top button