ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Քոչարյանին իշխանության գալու շանս կարող է տալ միայն այս իշխանությունը». քաղաքագետ

Ակնհայտ է, որ քաղաքականությունը Քոչարյանի համար պաշտպանական մարտավարության մի մաս է և հիմնական մաս է, և նա անընդհատ փորձում է ստեղծել տպավորություն, որ իրեն քաղաքական գործունեության համար են հետապնդում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ կլինեն ուժեր, որոնք կհամախմբվեն Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսի շուրջ.

«Քաղաքական իմաստով Ռոբերտ Քոչարյանն այն ֆիգուրը չէ, որի շուրջ շահեկան է համախմբվելը։ Այստեղ միակ մոտիվացիան, որ կարող է լինել, ռեսուրսն է»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով հարցին, թե որ ուժերն են, որ կհամախմբվեն Քոչարյանի շուրջ, Բադալյանն արձագանքեց, որ արդեն իսկ կան քաղաքական ուժեր, որոնք լոյալ արտահայտվում են  Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության մասին:

 

Ավելին
Back to top button