Նորություններ

Հրդեհ Բարձրաշեն գյուղում. տուժածներ չկան

Հուլիսի 31-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 85 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարձրաշեն գյուղի Այվազովսկու փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին, մարվել` 12:07-ին:

Այրվել են խոտածածկույթ (մոտ 50 քմ) և տան բակում գտնվող հավաբնի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Ավելին
Back to top button