Նորություններ

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 երեխաների մասնակցությունը Երևանում մշակութային և ժամանցային միջոցառումներին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաների համար ամառային արձակուրդների շրջանակում երևանյան միջոցառումների անցկացումը:

Հուլիսի 31-ին Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի 60 երեխաներ ծրագրի շրջանակում այցելել են Հայաստանի Ազգային պատկերասրահ և մասնակցել պատկերասրահի ինտերակտիվ կրթական ծրագրին, այնուհետև այցելել են ‹‹Հաղթանակի›› զբոսայգի, Երևանի կենդանաբանական այգի, շրջել քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև եղել ‹‹Տաշիր›› պիցցայում և ‹‹Պոնչիկանոց››-ում։

Ավելին
Back to top button
Close