Նորություններ

Դաժանաբար ծեծել են տղամարդուն, արյունոտված թողել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ ու հեռացել

Հուլիսի 30-ին, ժամը 19.23-ին ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ կա ընկած:

ՀՀ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18-ին, Հրազդանի կիրճում, վիճաբանության ժամանակ, երկու հոգի ձեռքերով, ոտքերով եւ այլ առարկաներով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նաեւ գողացել են իր բջջային հեռախոսը:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նրանց ինքնությունը. մշտական բնակության վայր չունեցող 33-ամյա եւ 41-ամյա տղամարդիկ ժամը 21-ին բերման են ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Back to top button
Close