Նորություններ

Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Քննարկման են դրվել համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 62 հայտ:

Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է ներկայացված ծրագրային հայտերից 60-ը՝ մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ծրագրերի իրականացման ուղղությամբ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է մոտ 1,7 մլրդ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել սոցիալական ենթակառուցվածքների (մանկապարտեզներ, մշակույթի տներ), ճանապարհային և ջրային ենթակառուցվածքների, փողոցային լուսավորության համակարգերի վերանորոգման ու կառուցման, բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ:

Back to top button
Close