Նորություններ

«Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են առաջին մարզումները

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները:

Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների պահպանմանը և առաջադրանքների կատարման ճշգրտությանը:

Հայ զինծառայողները «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցում են առաջին անգամ և մրցելու են Ռուսաստանի Դաշնության ու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ:

Back to top button
Close