ՆորություններՔո ձայնը

Հասարակությունը Սերժին չի մերժել նրա համար, որ այսօրվա իշխանության այլընտրանքը դառնա Ռոբերտ Քոչարյանը

Ուշադրությամբ ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցը:

Այս մարդն արդեն քաղաքական հայտի և քաղաքական ծրագրի կենսագործման մասին խոսում է բացահայտ:
Իհարկե, դեռ ժամանակ կլինի ավելի խորքային առումով անդրադառնալու Քոչարյանի քաղաքական անցյալին ու հատկապես ապագային, բայց ինձ մի բան իսկապես սկսում է արդեն զարմացնել. Այս մարդուն և իր աջակիցներին թվում է, որ գործող իշխանության այս կամ այն սխալի հետևանքով հասարակությունը իշխանության է բերելու իրենց:

Հայաստանի հասարակությունը Սերժին չի մերժել նրա համար, որ այսօրվա իշխանության այլընտրանքը դառնա Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի կողմից այդպիսի փորձի դեպքում եթե մեր ժողովուրդը մերժեց Սերժին, Քոչարյանին դատելուց հետո վռնդելու է…

…Վաղուց հասունացել է քաղաքական դաշտն առողջացնելու և այն ապականած տարրերից մաքրելու ժամանակը, բայց այդ մասին հաջորդիվ…

Back to top button
Close