ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Փողոցային արվե՞ստ, թե՞ բողոքի արտահայտման ձև. ի՞նչ են արտահայտում ամենուր պատերին արված պատկերները

Պատերին արված պատկերները կամ «սթրիթ արտը» 1960-ական թվականներին ստեղծվել է ԱՄՆ-ում, երբ հանցավոր խմբավորումները փորձել են իրենց տարածքները նշել պատերին գրելով, որպեսզի մյուս հանցավոր խմբավորումն իմանա, որ տարածքը պատկանում է տվյալ մարդկանց:

Սթրիթ արտը պարունակում է որոշակի մեսիջ, մեր օրերում սթրիթ արտով շատ  բան կարելի է արտահայտել, ասում է սթրիթ արտով զբաղվող նկարիչ  Ռոբերտ Նիկողոսյանը, թե՛ մարդկային կերպարներ, թե՛ ինչ-որ գրվածքներ, ոճեր, կա նաև բողոքի տարբերակ:

Գրաֆիտին թերևս չի համարվում պրոֆեսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության շրջանում:

Սթրիթ արտը հաճախ անվանել են վանդալիստական ակտ, քանի որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը՝ նկարիչները նաև խախտել են շինության ընդհանուր տեսքը։

Իր զարգացման ընթացքում, ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից այլ տեսակետից դիտվելով, դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։

Այսօր երևանյան փողոցների պատերին նույնպես կարելի է հանդիպել տարբեր թեմաներով արված պատկերների:

Ավելին
Back to top button
Close