Նորություններ

Հրդեհ Մրգաշեն գյուղում. ՀՀ ԱԻՆ

Հուլիսի 29-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի սկզբնամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 1-ին փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվել է գազի բալոնից (5կգ) արտահոսած գազը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել՝ 13:54-ին:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

Back to top button
Close