Նորություններ

Լոռիում հրդեհի մարմանը շտապող մարտական հաշվարկը գլորվել է ձորը. փրկարարներ են տուժել

Լոռիում գիշերը վառելիքով բեռնված գլանատակառներով լոկոմոտիվ է գծերից դուրս եկել, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է 29 շարժակազմից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), 7-ը բեռնված վառելիքով (բենզին), 10-ը հանքաձյութով, 4-ը` ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են (7 հատ): Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:

Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:

Եվս մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայր օգնության շտապելու ճանապարհին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մ գլորվել ձորը. կա երկու տուժած:

Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարներ Ա.Ս-ին (վարորդ, ծնվ.1986թ.) և Ս.Ա.-ին (ծնվ. 1981թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Back to top button
Close