Նորություններ

ՃՏՊ Երևան-Սիսիան ավտոճանապարհին. կա տուժած

Հուլիսի 28-ին, ժամը 18:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սիսիան հատվածի մոտ 193-րդ կմ-ին “Ford Transit” մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել դեպի մոտակա դաշտը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

 

Back to top button
Close