Նորություններ

Վրաերթ Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 32-ամյա հղի հետիոտնին

Այսօր՝ հուլիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Ղ.-ն, իր վարած Nissan մակնիշի 05 GO 010 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արևիկ Խ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, ով հղի է եղել, և Վարդավառի օրվա կապակցությամբ ջրվելուց փորձել է խուսափել, տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ նրա կյանքին և հղիությանը վտանգ չի սպառնում:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Back to top button
Close