Նորություններ

Բակո Սահակյանը, Աշոտ Ղուլյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել են Վարդավառին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:

Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին:

Բակո Սահակյանը կարևորել է ազգային մշակութային արժեքների պահպանման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը նպաստող գրքերի ու աշխատությունների նշանակությունը: Միջոցառումներին ներկա են եղել նաև Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ավելին
Back to top button
Close