Նորություններ

17-ամյա տղան ինքնասպանության փորձ է կատարել հոր նկատողությունից հետո. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ը:

Ժամը 14։30-ի սահմաններում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Սուրեն Շ-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։ Տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրը, ով աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդ վայրով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ-ն կարողացել է ճիշտ կողմնորոշվել. վազելով մոտեցել է դեպքի վայր, կտրել պարանն ու ահազանգել Արտաշատի բժշկական կենտրոն։

Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում երեխան տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կոմա՝ 4-5 բալ կախվածություն։ Այս պահին երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, և նրանք պայքարում են երեխայի կյանքի համար։

Դեպքի վայր են ժամանել տարածքի մարզային վարչության պետը, տարածքի բաժնի պետը և քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է իրենց գյուղի 12-րդ դասարանում և այդ քայլին դիմել է, քանի որ հայրը 1 օր առաջ նրան նկատողություն է արել ավտոմեքենա վարելու համար, ինչից հետո էլ երեխան փորձել է նման ձևով վերջ տալ իր կյանքին, իսկ նրան փրկած Էդգար Բ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժանմունքում, կոչումով ոստիկանության ավագ է։

Back to top button
Close