Նորություններ

Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոբուսն ու Audi A4-ը. կան տուժածներ

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 15:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են մարդատար ավտոմեքենան և ավտոբուսը. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայից դեպի Աբովյան պուրակ իջնող հատվածում բախվել են «Honda» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա.Ս.) և «Audi A4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի.Ս., ծնված 1986 թ.):
«Audi A4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Լ.Բ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են, իսկ ավտոբուսի ուղևորը՝ Թ.Ա.-ն (ծնված 1998 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:Փրկարարները հոսանքազրկել են «Audi A4» մակնիշի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում:
Back to top button
Close