Նորություններ
Մեկնարկել է Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթը

Tour de Masis 3 Երևան-Մասիս (~16կմ) երրորդ ավանդական հեծանվաշքերթը մեկնարկել է հուլիսի 28-ին ժամը 09:00 Հանրապետության հրապարակից ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, ՀՀ Կառավարության և Երևանի ավագանու անդամների, ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ պետական գործիչների ու հանրահայտ մարդկանց մասնակցությամբ:
Հեծանվաշքերթի բոլոր մասնակիցները Մասիսի Ֆրանկոֆոնիայի պուրակում հնարավորություն կունենան մասնակցելու GT հեծանվի խաղարկությանը, ապա՝ Վարդավառի տոնին: