ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան

Մոսկվայի մարզի Սերպուխովո քաղաքի մոտ թեթև շարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել։

Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

«Ինքնաթիռում գտնվող մարդիկ մահացել են», – ասել է գործակալության զրուցակիցը։

Հայտնի է, որ ինքնաթիռն ընկել է ջրով լի քարհանքը։

Նախնական տվյալով՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռը կպել է էլեկտրահաղորդման լարին։

Ավելին
Back to top button
Close