ՄիջազգայինՆորություններ

Էրդողանը՝ կոնգրեսականներին. «Դուք մեզ չե՞ք տալիս F-35 կործանիչները, այլ տարբերակներ կդիտարկենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին։

Էրդողանը մասնավորապես անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, որտեղ Թուրքիայի մասնակցությունը Պենտագոնի որոշմամբ կասեցվել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի  գնման պատճառով։

«Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն ողջամտություն կցուցաբերի մեր կողմից Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում։ Ռուսական համակարգերը շարունակվում են մատակարարվել մեզ։  2020-ին այդ համակարգերն ակտիվորեն օգտագործելու ենք»,- ասել է Էրդողանը՝ հավելոլով, որ  «ոչ մի սպառնալիք, կամ պատժամիջոց  չի ստիպի, որ Թուրքիան հրաժարվի այնպիսի նախագծերից, որոնք միտված են երկրի անվտանգության պահպանմանը»։

«Դիմում եմ ԱՄՆ-ի կոնգրեսի անդամներին։ Դուք մեզ չե՞ք տալիս F-35-ները։ Ուրեմն մենք միջոցներ կձեռնարկենք և կդիտարկենք այլ տարբերակներ։  Այս հարցում  էլ մենք աշխատանքներ ենք կատարել, կատարում ենք և կշարունակենք իրականացնել։ Մենք ուրիշից կախված վիճակում չենք»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close