Նորություններ

Արցախում ողբերգական վթարից զոհված երիտասարդներից մեկը 2 անչափահաս երեխա ունի, մահացած հարսն էլ հղի է եղել. մանրամասներ

Արցախի Հանրապետությունում հուլիսի 26–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած երիտասարդներից մեկը երկու անչափահաս երեխաներ ունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Ներսես Շադունցը` նշելով, որ ըստ խոսակցությունների մահացած հարսն էլ հղի է եղել:

«Մահացած ամուսինները 4 որդի ունեն, 2-ը իրենց հետ չեն եղել: Մեկը զինվորական է, Ղազախստանում է հիմա, հետ է գալիս, մյուսն էլ Արցախում շինարարարական աշխատանքներ է անում, նրանք ամուսնացած չեն: Իրենք էլ Հադրութ էին գնում, էդ մահացած հարսի քեռու հուղարկավորությանը պետք է մասնակցեին»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ մահացած հարսը հղի է եղել:

Նա նշեց, որ մահացածների դիերը դեռ Արցախում են, գյուղ չեն տեղափոխել:

Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ հուլիսի 26–ին ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։

Մահացածները Սյունիքի մարզի Տեղ գյուղից են, մի ընտանիքի անդամներ` ամուսինները, 2 որդին եւ նրանց հարսը:

Ավելին
Back to top button
Close