ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Քննչական կոմիտեն և իրավապահ մարմիններն անմարդկային վերաբերմունքը, որ նրանք ունեցել են տարիներ շարունակ զինվորի և քաղաքացու նկատմամբ, շարունակում են պահպանել». Ժաննա Ալեքսանյան

«Շատ մտահոգիչ է այս իրավիճակը, որ չեն մտածում փոխել, որպեսզի զինվորները չսպանվեն բանակում, որ լավ վարվեն զինվորների հետ, որ բացահայտեն հանցագործությունները, որի համար էլ շարունակվում է»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մի վիճակագրության մասին, ըստ որի 2019 թ. հուլիսի 24-ի դրությամբ 31 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, որից միայն 2-ն է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Հարցին՝ նման դեպքերից խուսափելու համար ինչ կանխարգելիչ գործառույթ պետք է իրականացնել, Ժաննա Ալեքսանյանը նշեց.

«Այնպիսի վերահսկողություն պետք է լինի Պաշտպանության նախարարությունում, որ այս արտառոց դեպքերը չգրանցվեն… կրիմինալ կիսագողական մթնոլորտ է բանակում, անմարդկային են, այդ գողականով ասել են, որ իրեն հասնում է… ոչ մի բան չի փոխվել բանակում, որևէ բարեփոխում, որևէ էլեմենտ չի փոխվել»:

Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների պատճառներին, նաև Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությանն օրեր առաջ զինծառայող Վոլոդյա Գալոյանի հետ կապված՝ իրավապաշտպանն այն որակեց անմարդկային:

«Քննչական կոմիտեն տվել է հարց՝ ինչի՞ համար է զինվորը կրակել դիրքի ավագին, եթե նույնիսկ այդպես է եղել, չնայած ինձ համար դա թրիլլեր է, ես չեմ հավատում, այն սարքած, հորինած պատմություն է: Ինչո՞ւ մեկ անգամ Քննչական կոմիտեն դա չի բերում առաջին պլան, բայց ներկայացնում է զինվորին հանցագործ, ինքնասպան, որ խեղճ ընտանիքը սսկվի մնա, էլ ոչ մի բան չկարողանա անել։ Քննչական կոմիտեն և իրավապահ մարմիններն անմարդկային վերաբերմունքը, որ նրանք ունեցել են տարիներ շարունակ զինվորի նկատմամբ, քաղաքացու նկատմամբ, շարունակում են պահպանել»:

Ավելին
Back to top button