Նորություններ

«Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր

Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի,  ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Ես կարծում եմ, եթե S-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը  ճիշտ չի  ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան սպասում։  Կարևոր է, որ 2020թ-ի գործընթացի շրջանակներում  արձագանքները հանդարտեցվել  և օրակարգը փոխվի։  Ձեր կողմից նշված  S-400-ների գործարկման ժամկետում մեծ է հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության բանաձև բերվի կոնգրեսի օրակարգ և ընդունվի։  Ես չգիտեմ, թե Թուրքիայի նախագահը ինչու հայտարարեց  հենց այդ ժամկետի մասին։ Այդ ժամկետը պետք է առաջ բերվի»։
Ավելին
Back to top button
Close