ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ

Զիփլայն. էքստրեմալ զբոսաշրջություն կամ թռիչք թռչնի բարձրությունից

Հայաստանի մայրաքաղաքում 2018 թվականի հունվարից Էքստրեմալ զբոսաշրջություն սիրահարների համար գործում է Երևանի առաջին զիփլայնը, որը հնարավորություն է տալիս մի կետից մյուսը տեղափոխվել ճոպանի և սեփական ծանրության հաշվին` տարբեր արագության թռչելով կիրճի վրայով: Այն ամենաերկարն է տարածաշրջանում, իսկ աշխարհում 5 ամենաարագներից մեկը, ինչպես նաև թռիչքուղին միակն է աշխարհում, որն անցնում է կամրջի տակով։

Ունի 2 թռիչքուղի՝ Արաբկիր վարչական շրջանից Աջափնյակ վարչական շրջան և Աջափնյակ վարչական շրջանից Արաբկիր վարչական շրջան։ Առաջին ուղու երկարությունը մոտավորապես 870 մետր է, բարձրությունը՝ սկզբնամասում 123 մետր, կամրջի տակով անցնելիս՝ 87-90 մ։ Երկրորդ թռիչքուղին ավելի կարճ է՝ երկարությունը 650 մետր է, բարձրությունը՝ 60 մ։ Այս զիփլայնով թռչելիս մարդը կարող է զարգացնել մինչև 120-140կմ/ժ արագություն։

Սահմանափակումները վերաբերում են առողջական որոշ խնդիրներ ունեցողներին: Օրինակ՝ խորհուրդ չի տրվում զիփլայնից օգտվել սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց, էպիլեպսիայով և բրոնխիալ ասթմայով հիվանդներին, հղի կանանց:

Ավելին
Back to top button
Close