Նորություններ

Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները Հայաստան կմեկնեն Եգիպտոսի ժամանակով 15։00-ին, ուղևորները պետք է օդանավակայան ժամանեն 2-3 ժամ շուտ․ դեսպանատուն

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15:00, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան։

Ուղևորներին խնդրում ենք ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Նրանք չեն կարողանում վերադառնալ, քանի որ չեղարկվել էր նրանց չվերթը:

Back to top button
Close