Նորություններ

Երևանն ընդգրկվել է քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 լավագույն քաղաքների ցանկում՝ ըստ CNN-ի

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է եվրոպական 20 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը, ուր ոչ մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում:

Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքների ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի մայրաքաղաքը, որի տեսարժան վայրերը քիչ են բացահայտված զբոսաշրջիկների կողմից, փոխանցում է Tert.am-ը:

«Հայաստանի մայրաքաղաքի տեղադիրքը Եվրոպայի հեռավոր արևելյան շրջաններում նշանակում է, որ ճամփորդության մեկնողները հաճախ այն բաց են թողնում: Սակայն ավելի քան 2800 տարվա պատմությամբ այս քաղաքում անցյալը զգացվում է անգամ առանց զբոսաշրջիկների մեծ խմբերի»,- ասվում է նկարագրության մեջ:

Նյութի հեղինակները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս հայկական եկեղեցու և Երևանի պատմությանը ծանոթանալ «Էրեբունի» պատմաճարտարապետական թանգարանում:

Ցանկում տեղ գտած մյուս քաղաքներն են Մինսկը, Թբիլիսին, Անտվերպենը, Անկարան, Բեռնը, Հաագան, Մալմյոն, Վրոցլավը, հունգարական Դեբրեցենը, ֆրանսիական Օրանժը, անգլիական Նորվիչը, դանիական Օրհուսը, Սարաևոն, շոտլանդական Աբերդինը, Պլովդիվը, Թուրինը, նորվեգական Թրոնդհեյմը, ռումինական Կլյու-Նապոկան:

Ավելին
Back to top button
Close