Նորություններ

Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

Չձևավորված պտուղը հայտնաբերել է գյուղի բնակիչներից մեկը։

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի:

Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին:

Նախնական տվյալներով` մահացած պտուղը մոտ երեք ամսական է և, բնականաբար, դեռևս ձևավորված չէ:

 

armeniasputnik.am

Back to top button
Close