Նորություններ

Փորձել են պայթեցնել Պուտինի ավտոշարասյունը

Երկու տղամարդ փորձել է  պայթեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն: Ըստ աղբյուրի, ականապատել են այն փողոցը, որով պետք է անցներ Պուտինի ավտոշարասյունը։

Ոստիկանության պաշտոնական տեղեկություններով, արդեն իսկ ձերբակալվել են  ենթադրյալ մեղավորները: Վերջիններս ասել են, որ իրենք պարզապես  ցանկանում էին     ստուգել իրավապահների զգոնությունը:

Հաղորդվում է նաեւ, որ Վլադիմիր Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։

ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։

Ավելին
Back to top button
Close