ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հայաստանում եղանակային «բոլոլա» չի սպասվում

Վերջին շաբաթներին գրանցվող ավելի քան 40 աստիճան շոգը Հայաստանի տարբեր մարզերի, մասնավորապես Երևանի բնակիչներին անհարմարություններ է պատճառում, իսկ դրսից Հայաստան ժամանածների համար եղանակը հիանալի է:

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին գրանցվելու է ամենաբարձր ջերմաստիճանը, այնուհետ համեմատաբար զով է լինելու:

Չնայած այս տապին, մարդիկ իրենց բնականոն աշխատանքով են զբաղվում: Բարձր ջերմաստիճանի ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում ֆիզիկական ծանր աշխատանք կատարողների համար, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի  խանգարումներ: Փաստաբան Էլեն Հովհաննիսյանը ներկայացնում է նման եղանակային պայմաններում  աշխատող քաղաքացիների իրավունքները:

Շոգ եղանակն իսկական փորձություն է մարդու օրգանիզմի համար, ուստի  քաղաքացիներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2լ-ից ոչ պակաս ջուր խմել, նաև հետևել սննդակարգին: Իսկ ժամը 12։00-18։00 խորհուրդ է տրվում դրսում չլինել, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Ավելին
Back to top button
Close