Նորություններ

«Ռուբեն Վարդազարյանի ընտրմամբ ԲԴԽ-ն քրեականացվեց». իրավապաշտպաններ

«Մեդիա կենտրոնում» տեղիունեցավ քննարկում «ԲԴԽ-ն  նոր նախագահ ունի. նոր անդամներովհամալրված ԲԴԽ-ն ունա՞կ է ապահովելու դատարանների անկախությունը»թեմայով: Բանախոսները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն անդրադարձան Ռուբեն Վարդազարյանի՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուն:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանինախագահ, հուլիսի 11-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամընտրված Ռուբեն Վարդազարյանը խորհրդի նախագահի պաշտոնումընտրվեց հուլիսի 19-ին: «Վելես» իրավապաշտպան կազմակերպությաննախագահ Մարինա Պողոսյանի գնահատմամբ` ավելի անհաջող իրավիճակչէր կարող լինել: «Շատ անհաջող ընտրություն էր, քանի որ բոլորս Ռուբեն Վարդազարյանի «քաջագործություններին» տեղյակ ենք: Երբ նա ԲԴԽանդամ ընտրվեց, մենք խիստ գնահատական տվեցինք դրան, քանի որ նա «կլանայնության» կրողներից մեկն է եղել»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Ըստ նրա՝ Վարդազարյանը եղել է այն դատավորներից, որոնք առաջինըպետք է «վեթինգի» ենթարկվեին:

«Ռեժիմին ոչ հաճելի մարդկանց, ընդդիմադիրներին գաղտնալսել են, պահել, հետո՝ հարկ եղած դեպքում հետին թվով Վարդազարյանը իր մուրճի կովորոշումներ է կայացրել: Ինձ հայտնի են հստակ դեպքեր, երբ գաղտնալսման,ներքին և արտաքին դիտման որոշումները կայացվել են հետո՝ մի ամսին եղել է այդ գործողությունը, 8 ամիս հետո երբ պետք է եղել, Վարդազարյանըպատրաստ է եղել հետին թվով որոշումներ կայացնելու: Հասկանում եմ, որասածս կարող է հանցագործության մասին հաղորդում համարվել»,-հայտարարեց իրավապաշտպանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայումպատրաստվում է հաղորդում տալ՝ Վարդազարյանի կատարածների վերաբերյալ:

Մարինա Պողոսյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդազարյանի ընտրմամբ ԲԴԽ-նքրեականացվեց:

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն էլ նշեց, որ չի ցանկանում կենտրոնանալ Ռուբեն Վարդազարյանի անձի վրա, քանի որ նրա փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը՝ այդ նույն դատավորներից: Իրավապաշտպանի կարծիքով՝ կարևոր է հասկանալ՝ ովքեր են եղել ԲԴԽ նախագահ ընտրողները: Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ այդ ընտրողներն իրենց նախկին գործունեությամբ չեն կարողացել ապահովել հանրային վստահություն դատարանների նկատմամբ, մինչդեռ այսօր նրանք ԲԴԽ նախագահ են ընտրում: Անդրադառնալով Դատավորների ընդհանուրժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, իրավապաշտպանը հայտարարեց։

«Տեղեկատվություն կա, որ մեկ այլ պետական մարմին ուղղակիմիջամտություն ունի Դատավորների ընդհանուր ժողովում ընտրություններիգործընթացի վրա: ԱԱԾ-ի մասին է խոսքը:  Դատավորների ընդհանուրժողովը վստահություն չունի: Ինձ սա է մտահոգում, ոչ թե Պողոսի կամԿիրակոսի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելը: Դատական իշխանությունը լուրջզտման պետք է ենթարկվի՝ ոչ թե ձևական նշանակության, այլ հրատապ: Վարչապետը երբ ասում է՝ կտրուկ փոփոխության պետք է ենթարկվի դատական իշխանությունը, իրավիճակը կտրուկ փոխելու գործիքը հենց վեթինգն է: Այլապես ստացվում է, որ «վեթինգի» չենթարկվածներըորոշումներ են կայացնում, ինչը տեսանք: Որոշումները կայացվեցինկանխորոշված սկզբունքով»,-նշեց Արթուր Սաքունցը:

Նա հայտարարեց, որ խիստ կասկածում է՝ արդյո՞ք ԲԴԽ-ն կարող է երաշխիք լինել դատական իշխանության անկախության համար, քանի որ դատավորները անկախ չեն տարբեր կոռուպցիոն սխեմաներից:  Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ հայտարարեց, թե այս ԲԴԽ-ի ընտրությունն իրեն հիշեցրել է «պալիտբյուրո»-ի ընտրություն:

«Եթե մնացել է նեխած դատական համակարգը, իրենք ընտրել են ԲԴԽ «կրիշա»: Ընտրել են այն «պալիտբյուրոն», «կրիշան», որն իրենց բոլոր արածները մաքրելու է, պատասխանատվության չեն ենթարկվելու: Ինչպե՞ս կարող էր նեխած համակարգն ընտրել ազնիվ անդամներ, որոնք առավոտից երեկո իրենց վեթինգի ենթարկեին», -ասաց իրավապաշտպանը:

Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները նշեցին, որ դատական ոլորտը փոխելու կամք, ցանկություն կա, բայց կամքի մասին կարելի է դատել, երբկա գործողություն: Մինչդեռ իրավապաշտպանների համոզմամբ՝ դատաիրավական փոփոխությունների  առնչությամբ կա որոշակիչարդարացված ուշացում, որը կասկածի տակ է դնում դատականիշխանության մասին կտրուկ փոփոխությունների խնդիրը:  Ըստ բանախոսների՝ դատավորներն իրականում ֆոբիա ունեն, վախենում են վեթինգից:

«Մարդիկ վախենում են երկու դեպքում՝ կամ գրագիտության պակասից, կամերբ ինչ-որ բան ունեն թաքցնելու: Այս դատավորների հետ ճանապարհչունենք գնալու», — հայտարարեցին իրավապաշտպանները՝ հույս հայտնելով, որ դատավորներն արժանապատվություն կունենան և կինքնազտվեն:

Back to top button