Նորություններ

Պայթյուն Գյումրիում. տղամարդը աղբը հավաքելու ժամանակ աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ

Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ ժամը 23-ի սահմաններում իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով Կոշտոյան փողոցի աղբը հավաքելու ժամանակ, աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ։

Այն ավտոմեքենայի բանալիների վրա անցկացնելու նպատակով, սրահում հանել է օղակը։ Առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ:
Նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

Ավելին
Back to top button