Նորություններ

Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակը

Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Կյուրին գյուղում ապրող 61-ամյա մի տղամարդ իրենց տան նկուղում հայտնաբերել է 87-ամյա հոր դին՝ կախված վիճակում:

Նախնական տվյալներով՝ հայրն իջել է նկուղ` ինչ-որ իր բերելու: Որդին, տեսնելով, որ հայրն ուշանում է, ինքն էլ է իջել նկուղ ու տեսել, որ հայրը պարանով կախվել է:

Գյուղում խոսում են, որ ծերունին վերջերս ուղեղի կաթված է ստացել և առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին:

Արդյոք առողջական խնդիրներն են եղել ինքնասպանության պատճառը, թե մեկ այլ հանգամանք, կպարզեն իրավապահները:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

armeniasputnik.am

Ավելին
Back to top button
Close