Նորություններ

Իրանը Հայաստանի տարածքում ԱՄՆ–ի դեմ հետախուզություն է վարում

Հուլիսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում է իրենց աշխատանքը, պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին:

Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում, փոխանցում է Razm.info-ը:

Ֆիլմում ինֆորմացիոն առիթը այն էր, որ ըստ իրանական կողմի՝ վերջին տարվա ընթացքում իրենք բացահայտել են ԿՀՎ-ի 17 գործակալի, որոնցից մի քանիսին ձերբակալվել են ու մահվան դատապարտել: Ֆիլմում զուգահեռ ուղեկցվում են կադրեր, որտեղ, ըստ իրանական կողմի, արտասահմանից գործող ԿՀՎ-ի գործակալներ են, իսկ իրանական հետախուզությունը հետևում է նրանց:

Կադրերում երևում է, որ այդ անձանցից մեկի գրեթե բոլոր լուսանկարները արված են Հայաստանում: Օրինակ՝ ստորև ներկայացված լուսանկարում երևում է, որ իրանական հետախուզության կողմից հսկվող անձը կանգնած է Կասկադում: Ուշագրավ է, որ հենց այս՝ Կասկադում արված լուսանկարի վրա ֆիլմում գրվում է, թե նկարահանումը Ադրբեջանում է:

Հենց այս կադրի ցուցադման ժամանակ ֆիլմում հաղորդավարը ասում է, որ «Իրանի հետախուզության նախարարության հակահետախուզության բաժնի աշխատակիցները սկսեցին վերահսկել երկրի սահմաններից դուրս գործող ԿՀՎ-ի լրտեսներին»: Հողորդավարի խոսքից հետո միանում է հետախուզության նախարարի խոսքը, ով ասում է՝ «չսպասելով, որ նրանք մեր երկիր լրտեսներ ուղարկեն՝ մենք ինքներս գնացինք նրանց գտանք»:

Նույն անձից ֆիլմում ցուցադրվում են նաև այլ կադրեր, որոնք ևս արված են Հայաստանում՝ տարբեր ռեստորաններում: Օրնակ՝ հենց այս կադրում նկատվում է «Կիլիկա» գարեջրագործական ընկերության սառնարանը:

Նշենք նաև, որ նույն ֆիլմում ներկայացվում են նաև այլ անձինք, որոնք արդեն ուրիշ երկրներում են:

Ավելին
Back to top button
Close