Նորություններ

Գեղեցկության մրցույթից մինչև պրոֆեսիոնալ բազկամարտ. 39-ամյա Նաիրայի համար հաշմանդամություն ունենալը դժվարություն չէ

10 տարուց ավելի ունենալով ազատ տեղաշարժվելու խնդիր՝ 39-ամյա Նաիրան առաջ է շարժվում մեծ ու վստահ քայլերով:

Անկեղծանում է՝ աշխատում է սովորել ամեն  ինչ:

2018 թվականին հաղթել է «Ունիսոն» ՀԿ-ի կազմակերպած «Միսս Հայք» մրցույթում: 2020 թվականին Նաիրան թագը կփոխանցի մեկ այլ գեղեցկուհու, ասում է՝ ավանդույթը գեղեցիկ է, թագից հրաժարվելը դժվար չէ:

Երջանիկ մայր, գեղեցիկ կին և պրոֆեսիոնալ մարզուհի. այս երեքը Նաիրայի պարագայում կատարյալ համադրելի են:

Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամ է, զբաղվում է պրոֆեսիոնալ բազկամարտով։

Նաիրան պատմեց, որ շուտով պատրաստվում են նոր մրցույթների:

Անկեղծացավ՝ ակնկալում է հասնել լավագույն արդյունքին: Մինչ նոր մրցույթում հաջողություններ գրանցելը Նաիրան արդեն հասցրել է մասնակցել մի շարք այլ մրցույթների, գրավել լավագույն հորիզոնականներ։

Մինչ պրոֆեսիոնալ բազկամարտը Նաիրան թիավարությամբ է զբաղվել, սպորտի մասին խոսում է հիացմունքով։

Մեր՝ հնարավոր դժվարությունների մասին հարցից հետո Նաիրան ժպտում է և վստահաբար պնդում՝ դժվարություններ չկան:

Մեր հերոսուհին 20-ամյա դուստր ունի, ասում է՝ հպարտանում է նաև նրա հաջողություններով:

Ավելին
Back to top button
Close