Նորություններ

Ավտովթար Արարատի մարզում. 49-ամյա վարորդը «07»-ով մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել է առվում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արգավանդ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Ս. Բ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 VՍ 881 համարանիշի ավտոմեքենայով Հայանիստ-Արգավանդ ավտոճանապարհի Գեղանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել առվի մեջ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close