Նորություններ

Արցախում մեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հուլիսի 22-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ս. Ս-ն, վարելով «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Այգեստան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի ղեկակառավարումը, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին և հրդեհվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԱՀ «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Ավելին
Back to top button
Close