Նորություններ

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Nissan-ն ու Ford Transit-ը, Nissan-ն էլ հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն 7-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Առճիս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Գարեգին Միսկարյանի վարած Ford մակնիշի 26 UL 449 համարանիշի և Nissan մակնիշի 35 VN 785 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ը հայտնվել է ձորակում, իսկ Nissan-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում աշխատում է նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button