Նորություններ

Զովունիում տղամարդը իր բնակարանից նետվել է երեխաների ներկայությամբ

Կոտայքի մարզի Զովունի համայնքում տղամարդը 5-րդ հարկից իրեն ցած է նետել եւ մահացել։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին, ժամը 10։10-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, ով Զովունիի 9-րդ փողոցի բնակիչ է, ինքնասպանություն գործելու նպատակով նշված շենքի 5-րդ հարկի, իրենց տան հյուրասենյակի պատշգամբից ցած է նետվել։ Տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։

Ըստ բժշկի տեղեկության՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու, եւ 12։25-ին ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ նշված անձը 12։10-ին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ տղամարդը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։ Նա իր բնակարանից նետվել է հենց երեխաների ներկայությամբ։

Ավելին
Back to top button