Նորություններ

Նախիջեւանի կրակոցներից հետո հայկական կողմը կապ է հաստատել Ադրբեջանի հետ. Կրակոցները թիրախավորված եւ նպատակային չէին

Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում արձակված կրակոցը նպատակային չի եղել:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եմնակաբանել է Նախիջևանի հատվածում արձակված կրակոցները՝ համարելով դրանք ոչ թիրախային:

‹‹ Մենք միջոցներ ենք ձեռնարկել, կապ ենք  հաստատվել հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը››,-ասաց Տոնոյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է աշխատում կապը, Տոնոյանը պատասխանել է.

«Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում»:

Նախարարը հավելեց, որ այն  միջնորդված կապ է, խոսում են  ոչ թե անմիջական, այլ նշանակված պաշտոնյաների միջոցով:

 

Ավելին
Back to top button