Նորություններ

Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գանաձանակից գումար են գողացել։ Ախալցխայի հոգևոր տեսուչ հայր Հակոբ Սահակյանի խոսքերով, գանձանակի մեջ հավաքվել էր մոտ 200 լարի։

«Մենք հուլիսի 17-ի առավոտյան տեսնելով եկեղեցու գանձատուփը թալանված՝ դիմել ենք Ախալցխայի ոստիկանությանը։ Ներկա դրությամբ ոչ մի տեղեկություն չկա հետաքննության արդյունքներից»,-akhaltskha.net-ի հաղորդմամբ՝ ասում է հայր Հակոբ Սահակյանը և ավելացնում, որ սա գողության առաջին դեպքը չէ։

Ավելին
Back to top button