ՄիջազգայինՆորություններ

Գերագույն Ռադա են անցնում 5 կուսակցություններ. հաղթում է «Ժողովրդի ծառա»-ն. ազգային էքզիթ-փոլ

Ազգային էքզիթ-փոլի տվյալներով՝ Ուկրաինայի Գերագույն Ռադա են անցնում 5 քաղաքական կուսակցություններ: Այդ մասին տեղեկացնում է unian.net-ը:

«Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 43,9%-ը:

«Ընդդիմադիր հարթակ-հանուն կյանքի» կուսակցությունը ստացել է ձայների 11,5%-ը, «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը՝ 8,9%, «Բատկիվշչինան»՝ 7,6%, «Ձայն» կուսակցությունը՝ 6,3%:

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը:

Խորհրդարանական ընտրությունների օրը հարցումներ են անցկացրել Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնը եւ «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամը:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Ավելին
Back to top button