ՆորություններՍպորտ

Տրանսֆերային բում. ՊՍԺ-ն ու Ռեալը աղմկահարույց փոխանակություն են պատրաստում

Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն պատրաստում են գերխոշոր փոխանակություն կատարել:

The Independent-ը գրում է, որ ակումբները ցանկանում են փոխանակել Նեյմարին և Գարեթ Բեյլին: Այս գործարքը ձեռնտու է երկու կողմերին, ինչպես նաև ֆուտբոլիստներին:

Նեյմարն օր առաջ ցանկանում է լքել Փարիզը: Բրազիլացու ու ակումբի միջև հարաբերություններն ամբողջովին փչացել են:

Իր հերթին, Մադրիդում այլևս չեն ցանկանում տեսնել Գարեթ Բեյլին ու հնարավորություն են փնտրում նրանից ազատվելու համար:

Ավելի վաղ խոսվում էր, որ Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա», սակայն փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն հայտնել էր, որ ակումբը ոչ մի առաջարկ չի ստացել խաղացողի տրանսֆերի համար:

armsport.am

Ավելին
Back to top button